top of page

«Բարեվարք բիզնես ունենալու հրամայականը» թեմայով քննարկում




«Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս» հայ-բրիտանական խորհրդատվական ընկերությունը («Մանթաշյանց» գործարարների միության անդամ) Միացյալ Թագավորության միջազգային առևտրի նախարարության աջակցությամբ և Բրիտանական դեսպանության հետ համատեղ անցկացրել է «Բարեվարք բիզնես ունենալու հրամայականը» թեմայով քննարկում։ Քննարկմանը մասնակցել են շուրջ 50 կազմակերպությունների ներկայացուցիչներ, թեմատիկ զեկուցումներով հանդես են եկել բրիտանացի փաստաբան Բեն Ուելսը և «Դայմենշն Լիգըլ Ար-Վի-Էս»-ի փորձագետները։


Քննարկումը ուղղված է ՀՀ-ում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության և հայաստանյան կազմակերպությունների` միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ հարցերի ներկայացմանը և իրազեկման բարձրացմանը:



Մասնավորապես, 2023թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը: Երկար սպասված փոփոխությունների ուժով իրավաբանական անձինք կարող են ենթարկվել քրեաիրավական ներգործության միջոցների, ընդհուպ տուգանվել մինչև համախառն եկամտի քսան տոկոսը, ի շահ իրեն կատարված հանցանքի համար (օրինակ՝ տնօրենի կողմից տենդեր շահելու նպատակով տրված կաշառքի համար քրեական պատասխանատվության կենթարկվի ոչ միայն տնօրենը, այլև իրավաբանական անձը, եթե չհիմնավորեց, որ ունեցել է պատշաճ կառուցակարգեր կանխելու կաշառքի տալը)։



Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ անցկացված քննարկման ընթացքում ընգծվել է, որ հենց համապատասխանության (Compliance) արդյունավետ ծրագրերը հանդիսանում են իրավաբանական անձի քրեական պատասխանատվության բացառող կամ այսպիսի ռիսկը նվազեցնող մեխանիզմեր: Քննարկվել է նաև իրավաբանական անձանց Compliance ծրագրերի բովանդակությունը։ Իրավաբանական անձի տնօրենը ոչ թե պետք է առաջնորդվի բացառապես բաժնետերերի շահերով, այլ նաև՝ աշխատակիցների, հաճախորդների, բիզնես գործընկերների, ինդուստրիայի շահերով, ցուցաբերի սոցիալական պատասխանատվություն, հարգի մարդու իրավունքները բիզնեսում, պահպանի շրջակա միջավայրը։



Անգլերեն Տեքստը հասանելի է հետևյալ հղումով. https://bit.ly/3WK6vYi:

2 views0 comments

Comments


bottom of page