Բարի գալուստ
Dimension Legal RVS
Հակառակ հայտնի կարծիքին, որ գործն ու անձնականը չեն հատվում (it’s business, nothing personal), մենք վստահ ենք, որ ցանկացած բիզնես խորապես անհատական է, անձնական: Ուստի, մեր ծառայությունները հարմարեցված են ինչպես Ձեր բիզնեսին, այնպես էլ այն մարդկանց, ովքեր Ձեր բիզնեսի շարժիչ ուժն են հանդիսանում:
«Դայմենշն Lիգըլ Ար-Վի-Էս»-ը (Dimension Legal RVS) կորպորատիվ ոլորտում մասնագիտացած խորհրդատվական ընկերություն է, տրամադրում է խորհրդատվություն մասնավորապես հետևյալ իրավական տիրույթներում՝ կորպորատիվ գործարքներ և կորպորատիվ որոշումներ, կորպորատիվ և ծրագրային ֆինանսավորում, ռիսկերի նվազեցման և կառավարման գործընթացներ, իրավական due diligence, ընկերությունների compliance (համապատասխանության) ծրագրեր, մարդու իրավունքները բիզնեսում, հակակոռուպցիոն քաղաքականություն, ապօրինի ակտիվներ, քրեական ձեռնարկատիրական, ինչպես նաև միջազգային քրեական իրավունք:
Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի հունվարին, 2021 թվականի ապրիլից սկսել է համագործակցել լոնդոնյան RVS Solicitors ընկերության հետ: Վերջինիս հանդիսանում է Dimension Legal RVS-ի մասնակից:
Մեր Մասին
Dimension legal RVS-ը նորարարական իրավաբանական խորհրդատվական ընկերություն է, որի նպատակը հաճախորդների պահանջներին հնարավորինս հարմարեցված ծառայությունների մատուցումն է: Մենք հաջողությամբ խորհրդատվություն ենք տրամադրում տարատեսակ հաճախորդների՝ սկսած ֆիզիկական անձանցից, ովքեր ունեն ֆինանսական հաստատությունների հետ իրենց իրավահարաբերությունների վերաբերյալ հարցեր, մինչև ֆինանսական հաստատություններ, ում անհրաժեշտ է օգնություն իրենց կապիտալում աշխատակիցների բաժնեմասնակցության ծրագրերի (ESOP) պատրաստման և իրականացման հարցերում։
Ծառայություններ
Մեր իրավախորհրդատուները համապատասխանում են բարձրագույն մասնագիտական և բարեվարքության չափանիշներին, ունակ են մեր Լոնդոնյան գործընկերների հետ համատեղ լուծելու մեկից ավելի իրավազորություն ներառող խրթին հարցեր (cross border matters):
Dimension Legal RVS-ի համար որակն առաջնային է:
Մենք երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները և առաջարկվող լուծումներն ուղղված են հաճախորդի կարիքները լավագույնս բավարարելուն։