Dimension Legal RVS-ի համար որակն առաջնային է:
Պրակտիկայի մեր հիմնական վեց ոլորտները ներառում են՝
Dimension Legal RVS-ը Ձեզ կուղղորդի նոր ֆինանսական գործիքների իրավաբանական փաստաթղթավորման հարցում, լիարժեք գիտակցելով սեղմ ժամկետներում նման միջոցների իրականացման կարևորությունը։
Վերակազմակերպումը կարող է որոշիչ պահ լինել Ձեր բիզնեսի համար, և դրան ճիշտ անդրադառնալու համար Ձեզ հարկավոր է լավագույն իրավաբանական խորհրդատվությունը՝ զուգորդված ինդուստրիայի պատշաճ իմացությամբ:
Առևտրային գործարքների միջոցով Ձեր ընկերությունը առնչվում է այլ բիզնեսների հետ, ապահովում իր կենսագործունեության բնականոն ընթացքը։ Առևտրային գործարքները պետք է հաշվի առնեն տեղական օրենքները և օտարերկրյա իրավազորության օրենսդրությունը՝ պայմանավորված Ձեր կողմից իրականացվող գործարքներով:
Աշխատակիցների խրախուսման ճիշտ միջոցների ընտրությունը ցանկացած բիզնեսի աճը ապահովելու կարևորագույն գրավականներից է: Խթանման մի շարք գործիքների մեջ ամենաարդյունավետ միջոցներից մեկը Ընկերության կանոնադրական կապիտալում աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի մշակումն է (ESOP)։
Dimension Legal RVS-ի համար որակն առաջնային է
Մեր իրավախորհրդատուները համապատասխանում են բարձրագույն մասնագիտական և բարեվարքության չափանիշներին, ունակ են մեր Լոնդոնյան գործընկերների հետ համատեղ լուծելու մեկից ավելի իրավազորություն ներառող խրթին հարցեր (cross border matters): Մենք երաշխավորում ենք, որ մեր ծառայությունները և առաջարկվող լուծումներն ուղղված են հաճախորդի կարիքները լավագույնս բավարարելուն։