Առևտրային գործարքների միջոցով Ձեր ընկերությունը առնչվում է այլ բիզնեսների հետ, ապահովում իր կենսագործունեության բնականոն ընթացքը և զարգացումը: Առևտրային գործարքները պետք է հաշվի առնեն տեղական օրենքները և կանոնակարգերը, ինչպես նաև օտարերկրյա իրավազորության օրենսդրությունը՝ պայմանավորված Ձեր կողմից իրականացվող գործարքներով:
Մեր իրավախորհրդատուներն ունեն անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները հնարավորինս անխոցելի պայմանագրեր կազմելու և Ձեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության սկիզբը դնելու համար:
Մեր խորհրդատուները լավ տիրապետում են առևտրային գործարքների նրբություններին և կարող են աջակցել Ձեզ ինչպես պայմանագրերի շարադրման, այնպես էլ կնքման և կատարման ողջ ընթացքում:
Մեր կողմից մատուցվող հիմնական ծառայությունները․
-
Առևտրային գործարքների կազմում,
-
Բանակցությունների ընթացքում աջակցություն,
-
Առկա գործարքների վերանայում և արդիականացում, ռիսկերի բացահայտում
-
Առևտրային գործարքների առնչությամբ վեճերի լուծման լավագույն տարբերակների նախանշում,
-
Վեճերի լուծման փուլում աջակցություն։