Վերակազմակերպումներն ապահովում են բիզնեսի աճը, կենսագործունեության նոր փուլեր: Վերակազմակերպումը կարող է որոշիչ պահ լինել Ձեր բիզնեսի համար, և դրան ճիշտ անդրադառնալու համար Ձեզ հարկավոր է լավագույն իրավաբանական խորհրդատվությունը՝ զուգորդված ինդուստրիայի պատշաճ իմացությամբ:
Որպեսզի վերակազմակերպումը հաջող ընթանա, յուրաքանչյուր քայլի վերաբերյալ անհրաժեշտ է ստանալ մասնագիտական խորհրդատվություն (ուղեցույց)․ հնարավորությունների բացահայտում, կառուցվածքի, դերակատարների և ֆինանսավորման գործիքների օպտիմալ հստակեցում, բանակցությունների նախաձեռնում և, այնուհետև, Ձեր բիզնեսին ուղղորդում մինչև գործարքի ամրագրումը: Մեր իրավախորհրդատուները Ձեր կողքին կլինեն այս քայլերից յուրաքանչյուրն ուղղորդելու նպատակով:
Միջսահմանային գործարքներ ուղեկցելիս մեր փորձը և բարձրակարգ ու համապարփակ մեր մոտեցումը կարևորագույն նախադրյալներ են, որպեսզի մեզ դիմեն օտարերկրյա ներդրողները, ովքեր գալիս են Հայաստան ներդրումներ կատարելու: Նրանք մեզ կհամարեն ինչ-որ չափով շուկայում եզակի , քանի որ մենք ոչ միայն տեղական կանոնակարգերի գիտակ ենք, այլև խորը պատկերացում ունենք տեղական բիզնեսի մշակույթի, ինչպես նաև նմանատիպ գործարքների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի մասին:
Մենք հաջողությամբ իրականացրել ենք առողջապահության, ընդերքօգտագործման, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, , ֆինանսների, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում տասնյակ վերակազմակերպումներ և ապահովել ենք դրանց ժամանակին գրանցումը պետական ռեգիստրում, կենտրոնական դեպոզիտարիայում և այլ համապատասխան կարգավորող մարմիններում:
Մենք առաջարկում ենք Due Diligence լուծումներ՝ լինի դա վերակազմակերպման շրջանակներում, թե որպես անկախ գնահատման բաղկացուցիչ մաս, որը կներառի ռիսկերի կառավարման բոլոր ասպեկտները՝ հաշվի առնելով տեղական օրենսդրությունը և պրակտիկան:
Հիմնական ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք վերակազմակերպման, բաժնեմասնակցության ձեռք բերման և Due Diligence ոլորտներում․
-
Ընկերությունների և նրանց ակտիվների օտարում,
-
Private equity գործարքներ,
-
Takeovers,
-
Վերակազմավորումներ և վերակազմակերպումներ,
-
Կորպորատիվ վերակառուցում,
-
Անկախ Due Diligence, մասնավորապես այլ իրավախորհրդատվական գրասենյակների կողմից վարվող վերակազմակերպման գործարքների շրջանակում: