top of page
Davit Hakobyan.jpg

Դավիթ Հակոբյան

Հիմնադիր Տնօրեն

Դավիթը Dimension Legal-ի (2021թ-ի ապրիլի 5-ից՝ Dimension legal RVS) հիմնադիրն ու տնօրենն է (կառավարիչ գործընկեր):

Դավիթը 2020 թվականի հուլիսին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է վերջինիս էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամ (Դավիթին առաջադրել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հայկական կենտրոնը):

 

Դավիթը համակարգել է  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի արդար և հաշվետու հանքարդյունաբերության ոլորտի ծրագիրը Հայաստանում: Միևնույն ժամանակ, Դավիթը մասնակցում էր Պատասխանատու հանքաարդյունաբերության  կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի  Ընդերքօգտագործման  օրենսդրության բարեփոխումների ինստիտուտի աշխատանքներին: Դավիթի մասնակցությամբ ՀՀ ընդերքի օրենսգրքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում և բնապահպանական տեսչության մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը, որոնք ներկայացվել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, ՀՀ բնապահպանության նախարարությանը և բնապահպանական տեսչությանը: 2019-2020 թվականներին Դավիթը մշակել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում քաղաքացիական ծառայողների համար անձնական տվյալների պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների վերաբերյալ դասընթացներ:

 

Նախքան իր սեփական պրակտիկան հիմնելը, Դավիթը աշխատել է Deloitte Armenia ընկերությունում որպես իրավաբանական ծառայությունների ղեկավար և «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունում որպես գլխավոր իրավախորհրդատու: 2016թ․-ի դեկտեմբեր ամսից Դավիթը խորհրդատվական ծառայություններ է մատուցում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին` որպես վերջինիս իրավախորհրդատու կորպորատիվ վարկերի շրջանակում միջազգային ֆինանսական կառույեցների հետ փոխահարաբերություններում իրավախորհրդատու (Ասիական զարգացման բանկ, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկ, միջազգային ֆինանսական կորպոռացիա, Եվրազիական բանկ):

Դավիթի մասնավոր իրավաբանական պրակտիկայի շեշտը դրված է կորպորատիվ, արժեթղթերի, ֆինանսների և ընդհանուր ձեռնարկատիրական իրավունքի վրա: Դավիթը խորհրդատվություն է տրամադրել ընկերությունների վերակազմակերպումների, կառուցվածքի, ֆինանսական միջոցների գոյացման ժամանակ կիրառելի բաժնեհավաք և պարտավորական գործիքների (բաժնետոնսերի և պարտատոմսերի թողարկում, փոխարկելի պարտատոմսեր, օպցիաներ և այլն), կորպորատիվ իրավունքի, առևտրային պայմանագրերի մշակման և բանակցությունների տարբեր ձևերի, ներդրումների և ինստիտուցիոնալ վարկավորման վերաբերյալ:

 

Դավիթը խթանում է Հայաստանում մարդու իրավունքների Due Diligence պրակտիկան, Մարդու իրավունքների վրա բիզնեսի ազդեցության մասին ՄԱԿ-ի առաջնորդող սկզբունքների իրացմանը:

 

Նախքան մասնավոր իրավաբանական պրակտիկային անցնելը, Դավիթը ընդհանուր առմամբ 7 տարի աշխատել է միջազգային կազմակերպություններում՝ 2004-2011թթ-ին՝ ներգրավված լինելով որպես Ծրագրի ղեկավար, փորձագետ, փորձագիտական խմբի ղեկավար  ԵԱՀԿ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հովանու ներքո գործող մի շարք ծրագրերում։

 

Դավիթ Հակոբյանը ներգրավված է եղել Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում ստեղծված հետաքննող և փաստահավաք հանձնաժողովներում: Որպես իրավախորհրդատու մասնակցել է 2016թ․-ի ապրիլյան պատերազմի վերաբերյալ Ազգային ժողովի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Դավիթը համակարգել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից ձևավորված աշխատանքային խումբը, որի առաքելությունն էր աջակցել  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին քննելու 2008թ.-ի փետրվարի  նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում կիրառված բռնության պատճառները և հետաքննելու տասը քաղաքացիական անձանց մահվան դեպքերը: Այս խմբի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը 2008 թվականի ապրիլին հրապարակվեց ad hoc զեկույց: Դավիթը նաև աշխատել է Միջազգային քրեական դատարանում Դատախազի գրասենյակում, որտեղ ներգրավված է եղել մասնավորապես Ուգանդայի իրավիճակ թիմում։

 

Դավիթը ստացել է Փարիզի թիվ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի (Ֆրանսիա) իրավագիտության մագիստրոսի աստիճան և հաջողությամբ անցել է իրավաբանական պրակտիկայի դասընթացները Լոնդոնի BPP իրավաբանական դպրոցում (Մեծ Բրիտանիա):

Նա Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի անդամ է, ինչպես նաև սոլիսիթր Անգլիայում և Ուելսում:

bottom of page