
Դր․ Լուսինե Նավասարդյան
Մեծ Բրիտանիայում հիմնված «RVS Solicitors» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, Dimension legal RVS- ի գործընկեր
Լուսինեն Մեծ Բրիտանիայում հիմնված «RVS Solicitors» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրենն է և Dimension legal RVS- ի գործընկերը:
Ներկայումս նա խորհրդատվական ծառայություններ է մատուցում գլխավորապես կորպորատիվ և բիզնես միգրացիայի ոլորտում անհատ-ներդրողներից մինչև օտարերկրյա խոշոր ընկերություններին, որոնք ցանկանում են տեղափոխվել/գործել Մեծ Բրիտանիայում (բիզնեսի տեղափոխում, Միացյալ Թագավորությունում վերաբնակեցում, կորպորատիվ ինտեգրում, Compliance ծառայություններ):
Նախքան Մեծ Բրիտանիա տեղափոխվելը, Լուսինեն Ռումինիայում գլխավորապես ներգրավված էր Կորպորատիվ իրավաբանության ոլորտում: Հարկ է նկատել, որ Լուսինե Նավասարդյանը դոկտորական ատենախոսություն է պաշտպանել միջազգային առևտրային իրավունքի համատեքստում միջազգային ուղղակի ներդրումների պաշտպանություն թեմայով:
Նա փաստաբանի որակավորում ունի Անգլիայում և Ուելսում, ինչպես նաև գրանցված է Բուխարեստի փաստաբանական պալատում:
Լուսինեի՝ Միացյալ Թագավորությունում տեղակայված ընկերության մասին ավելին կարող եք իմանալ այստեղ: