top of page

Անգլիական իրավունքի օրվա շրջանակում ելույթով հանդես է եկել Էջմին Շահբազյանը

Երևանում անցկացվող անգլիական իրավունքի օրվա շրջանակում ելույթով հանդես է եկել «‎Dimension Legal RVS»‎-ի ավագ իրավախորհրդատու Էջմին Շահբազյանը:


Հունիսի 8-ին «‎Dimension Legal RVS»‎-ի ավագ իրավախորհրդատու Էջմին Շահբազյանը մասնակցել է անգլիական իրավունքին նվիրված միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվել է «Eurasian CIS Legal Professionals' Forum»‎-ի կողմից` Երևանում բրիտանական դեսպանատոան, Անգլիայի և Ուելսի փաստաբանների խորհրդի, «CIS LONDON & PARTNERS LLP»-ի, «George Z. Georgiou & Associates LLC»-ի և «4 New Square Chambers»-ի հետ համատեղ:


Բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Մ. Ջոն Գալագերը, Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան (King’s Counsel) Շանտանու Մաջումդարը, «Eurasian CIS Legal Professionals' Forum»‎-ի նախագահ Բեն Ուելսը:


Համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ ԱՊՀ-ից մասնավոր հաճախորդների, միգրացիայի և հարստության կառավարման, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում կատարված ֆինանսական գործարքների ժամանակ անգլիական իրավունքի կիրառման և բազմաթիվ այլ անդրազգային իրավական հարցեր:


Էջմինը որպես բանախոս հանդես եկավ Հայկական համատեքստում անգլիական իրավունքի կիրառմանը նվիրված պանելում: Իր խոսքում Էջմինը մատնանշեց «‎Dimension Legal RVS»‎-ի տեղական և միջազգային հաճախորդներին ամենօրյա իրավաբանական ծառայությունների մատուցման ժամանակ անգլիական իրավունքի կարևորությունը և ներկայացրեց առաջարկներ անգլիական իրավունքի սկզբունքների և լավագույն փորձի հետագա ներդրման վերաբերյալ:




1 view0 comments
bottom of page