top of page
Rakhi Singal.jpg

Ռաքի Սինգալ

Միացյալ Թագավորության «RVS Solicitors» իրավաբանական ընկերության համատնօրեն, Dimension Legal RVS-ի գործընկեր

Ռաքին ընտանեկան իրավունքի ոլորտում մեծ փորձ ունի և գործունեություն է ծավալում ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ՝ միջազգային մակարդակով: Նա ունի փորձառություն ֆինանսական իրավունքի ոլորտում, ներառյալ՝ ակտիվների պլանավորման և վերակազմավորման առնչությամբ գործերի շրջանակներում: Նրա ծառայություններից, հատկապես, օգտվում են խոշոր ձեռնարկատերերը, ֆինանսապես ապահովված անհատները, ովքեր ցանկանում են օգտվել Միացյալ Թագավորության՝  ամուսնալուծությունների և ունեցվածքի բաժանման ավելի ճկուն և բարենպաստ իրավական կառուցակարգերից: 

ԶԼՄ-ները պարբերաբար դիմում են Ռաքիին իրավական հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով: Նա ունի Անգլիայում և Ուելսում փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Ռաքիի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել մեր գործընկերոջ՝ «RVS solicitors»-ի կայք:

bottom of page