top of page
Sofia Zakharyan 3.jpg

Սոֆիա Զախարյան

Իրավախորհրդատու

Ունի Հայ-Ռուսական Պետական Համալսարանի իրավաբանության բակալավրի երկակի դիպլոմ, ավարտել է գերազանցությամբ: Ուսման ընթացքում Սոֆիան Հայաստանի Հանրապետությունից ընտրվել է որպես թեկնածու՝ մասնակցելու ԱՄՆ Պետական դեպարտամենտից հովանավորվող ակադեմիական փոխանակման ծրագրին և Վիսկոնսին-Օ Քլերի պետական համալսարանում ուսումնասիրել է ԱՄՆ իրավական համակարգը, միջազգային հարաբերություններ և ԱՄՆ սահմանադրական իրավունք:

 

Սոֆիան նաև ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ իր ուսման ընթացքում մասնագիտանալով կորպորատիվ կառավարման, մտավոր սեփականության իրավունքի, բիզնես կազմակերպությունների, հակակոռուպցիոն քաղաքականության և համապատասխանության (compliance) ոլորտներում: Իրավաբանական կրթության ընթացքում Սոֆիան նաև ձևավորել է իր գործնական հմտությունները՝ մասնակցելով Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթին, Ֆրանկֆուրտի ներդրումային արբիտրաժային դատախաղին և Ժան-Պիկտեի միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթին:

 

Սոֆիան հաջողությամբ հանձնել է ՀՀ Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կոմից անցկացված որակավորման քննությունները և ստացել Հայաստանում փաստաբանական գործունեության արտոնագիր:

 

Մինչ Dimension Legal RVS-ին միանալը, նա աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում,  ինչպես նաև ՀՀ Նախագահի աշխատակազմում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատանքի ընթացքում նա սկզբում զբաղվել է միջազգային իրավական համագործակցությամբ, իսկ այնուհետև՝ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Իր աշխատանքի ընթացքում հանդես է եկել որպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Հայաստանի արդարադատության նախարարության կողմից ստեղծված Հակակոռուպցիոն աշխատանքային խմբում, որը բաղկացած է պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներից:

 

Նրա մասնագիտացման ոլորտներն են․ միջազգային ներդրումային իրավունք, կորպորատիվ կառավարում, կորպորատիվ պատասխանատվություն, հակակոռուպցիոն ոաղաքականություն և համապատասխանություն (compliance), մասնավոր կազմակերպությունների գործունեություն և քրեական օրենք, քրեական դատավարություն, մարդու իրավունքները բիզնեսում:

bottom of page