
Վազգեն Սարգսյան
Ավագ իրավախորհրդատու / Փաստաբան
Վազգենը Dimension Legal RVS-ի իրավախորհրդատուն է։
Վազգենը իրավաբան է, ով մասնագիտացած է կորպորատիվ, ֆինանսական և բիզնես իրավունքի ոլորտներում: Հիմնական մասնագիտացումը՝ կազմակերպությունների վերակազմակերպումներ, ձեռքբերումներ, տարբեր մասնավոր ներդրումային գրոծիքների, այդ թվում՝ ներդրումային ֆոնդերի ստեղծում և գործունեության ապահովում։
Dimension Legal RVS-ում իր աշխատանքին զուգահեռ՝ Վազգենն այս պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առաջատար ներդրումային ընկերություններից մեկում զբաղեցնում է ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։ Այս պատասխանատու պաշտոնը նրան հնարավորություն է տվել խորացնել իր փորձառությունը արժեթղթերի շուկաների և ներդրումային իրավունքի բնագավառում՝ դարձնելով նրան վստահելի խորհրդատու կարգավորվող ոլորտներում և համապատասխանության հարցերում:
Ունի իրավաբանության բակալավրի երկակի դիպլոմ Հայաստանում ֆրանսիական և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարաններում և ունի մագիստրոսի աստիճան քաղաքացիական իրավունքի ոլորտում: Ունեցել է իրավաբանի երկամյա աշխատանքային փորձ Հայաստանի Հանրապետության տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառավարումն իրականացնող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում։
Վազգենը հանդիսանում է Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ:
